2024-12-26 21:19:46 GMT
Հայ
Home
Լուրեր
ՄԱՄՈՒԼ
ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում
Բորիս Ջոնսոնը, Օսմանյան կայսրությունը և ԱՍԱԼԱՆ
Հուլիսի 23-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրված Բորիս Ջոնսոնը Օսմանյան ժամանակների հայտնի գրող, լրագրող և քաղաքական գործիչ՝ թուրք հորից (Հաջի Ահմադ Ռիզա) և հավանաբար չերքեզ մորից 1869 թ․ ծնված Ալի Քեմալ Բեյի ծոռն է։ Լրատվության համաձայն Բորիս Ջոնսոնի կապույտ աչքերն ու շիկահեր լինելը չերքեզուհուց ստացած ժառանգություն է, ով Ստամբուլի ստրուկների շուկայում ծախու էր հանվել մոտ 100 Ֆունտ ստերլինգի համարժեք թուրքական դրամով։ Ալի Քեմալը եղել է Օսմանյան վերջին ներքին գործերի նախարարը (3 ամիս)։ Ալի Քեմալը դաժանորեն սպանվեց 1922թվականին՝ Աթաթուրքի համակիր ժողովրդական ամբոխի կողմից։
Lույս է տեսել Հայաստանի մասին պատմող թուրքերեն 1-ին ճամփորդական ուղեցույցը
Օրերս Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ «Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարն Ալին Օզինյանն է։ Նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստա–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ >>>