Հունվարի 19-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 50-ամյակի առիթով, Երևանի եռաբլուր պանթեոնի տարածքում գտնվող ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշակոթողի տարածքում, Սբ. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի նախագահությամբ հատուկ հոգեհանգստյան կարգ կատարվեց Հայաստանի, Հայ ժողովրդի ու Հայկական նորագույն ազատագրական պայքարի ճանապարհին զոհվածների հիշատակին: